Հասարակություն

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1 ամսական երեխա

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1 ամսական երեխա

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 62 խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մեկ ամսական երեխայի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ մեկ ամսական Գոռ Մ.-ն է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական