Հասարակություն

Երևանում 30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա և ինքնահրկիզվել

Երևանում 30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա և ինքնահրկիզվել

Նոյեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել, է որ դեպքը տեղի է ունեցել Եղբայրության 5-րդ շենքի մուտքերից մեկի մոտ և տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզվել: Բարեբախտաբար, պարեկները, բժիշկներն ու քաղաքացիներն օպերատիվ են գործել և տղայի կրակը մարել են, ապա մեծ դժվարությամբ նրան տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան, քանի որ նա հրաժարվում էր օգնությունից:

Բժիշկները նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ննչական կոմիտեին: Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքացին, որը տեղափոխվել է հիվանդանոց, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Զ. Մ.-ն է: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական