Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման աճին զգալիորեն նպաստել է վերաարտահանումը․
«Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի ներհոսքը Հայաստան: 2023թ․ 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման՝ շուրջ 85% դոլարային աճին նպաստել է վերաարտահանումը՝ շուրջ 80,6%–ով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4,4%–ով»,- հայտարարել է նա։