Հասարակություն

Սամվել Բաբայանը կհյուրընկալվի քննիչ հանձնաժողովում

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի օրերին ԼՂ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը կհյուրընկալվի ԱԺ քննիչ հանձնաժողովում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանից։ 

Սամվել Բաբայանի մասնակցությամբ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։

Ավելի վաղ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ իրենք կհյուրընկալեն ԼՂ ՊԲ Հադրութի գնդի հրետանային դիվիզիոնի հրամանատարին, բացի այդ, քննիչ հանձնաժողով գալու ցանկություն ունի նաև ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։