ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածությանը։
Միհրանյանը մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է, Հաշվեքննիչ պալատում աշխատում է 2010 թվականից:
Թեկնածուն նշել է, որ օրենսդրական բացերի շտկումը, հետհսկողության գործընթացների ամրագրումը, հաշվեքննության առարկայի և հաշվեքննվող օբյեկտին վերաբերվող ամբողջական տեղեկատվության հասանելիությունն առանցքային քայլեր են հաշվեքննության արդյունավետությունն ապահովելու համար: