Հասարակություն

Բյուջեի եկամուտներն ավելացել են 13,8%–ով

Բյուջեի եկամուտներն ավելացել են 13,8%–ով

Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ պետբյուջեի եկամուտներն այս տարվա 9 ամսվա արդյունքում կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 13,8%–ով:

2023թ․ պետբյուջեի 9 ամսվա կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ժամանակ նա նշել է, որ եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում բարձր տնտեսական աճի պայմաններում հարկային բազայի ընդլայնմամբ, նաև՝ հարկային վարչարարության ջանքերով․

«Պետբյուջեի եկամուտները գերակատարվել են: Եկամուտները 2023թ․ 9 ամսվա համար կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 13,8%–ով: Ծախսերն 9 ամսվա համար փաստացի կազմել են 1 տրլն 633 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 12,7%–ով, իսկ կատարողականը կազմել է 84,6%»,-ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական