Հասարակություն

Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: