Հասարակություն

Այսօր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 6-րդ տարեդարձն է

Այսօր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 6-րդ տարեդարձն է

ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից հայտնում են, որ այսօր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման տարեդարձն է։

«Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA/ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այս համաձայնագիրը նոր դուռ է բացել դեպի համագործակցության նոր դարաշրջան՝ խթանելով ՀՀ տնտեսական զարգացումը և ամրապնդելով Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերը։ ԵՄ-ն շարունակում է համագործակցել ՀՀ-ի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ՝ CEPA-ի ողջ ներուժն իրացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական