Հրապարակվել է 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։ 2023թ. ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 708.5 մլրդ դրամ` 1.5%ով գերազանցելով իննամսյա ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.8%ով կամ 207.7 մլրդ դրամով:
Նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 633.9 մլրդ դրամ: Պետական բյուջեի ծախսերի ինն ամիսների ճշտված ծրագիրը կատարվել է 84.6%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.7%-ով կամ 184.6 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեն 2023թ. ինն ամիսների ընթացքում կատարվել է 74.6 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 248.4 մլրդ դրամ պակասուրդի եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51.4 մլրդ դրամ հավելուրդի դիմաց: