Հասարակություն

ՊՆ ավտոմեքենայի վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՊՆ ավտոմեքենայի վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սյունիքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
 
«Վթարի հանգամանքները պարզելուն ուղղված քննչական և վարութային գործողություններ են իրականացվում։ Լուրջ վնասվածք զինծառայողները չեն ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 24-ին Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական