Ծաղկաձորի կենտրոնում՝ Ծաղկունյաց հրապարակում, շուրջ մեկ տարի է՝ շինաշխատանքները չեն դադարում: Կառուցվում է յուրօրինակ բնակելի համալիր, որի ձևաչափը նորություն է Հայաստանում:
«Այս ձևաչափով համալիրներ թեև կան Հայաստանում, սակայն Pallada-ն եզակի է իր մասշտաբով: 8 մասնաշենքից բաղկացած համալիրի յուրաքանչյուր բնակարան հյուրանոցային համար է: Այստեղ նախատեսվում են շուրջօրյա կոնսիերժ, բնակարանների մաքրման և շուրջօրյա անվտանգության ծառայություններ: Համալիրում գործելու են լողավազան, սպա, մարզասրահ, թենիսի կորտ: Pallada-ում լինելու են ընդարձակ կանաչապատ բակային տարածք, սուպերմարկետ, ռեստորաններ, սրճարաններ, մանկական բացօթյա խաղահրապարակ և խաղասրահ»,- նշեց կառուցապատող «New City Projects» ընկերության տնօրեն Գեղամ Կիրակոսյանը և հավելեց՝ կլինեն ստորգետնյա ավտոկայանատեղի, ուղղաթիռի հարթակ տանիքում, ամենագնացների ու ձնագնացների կայանատեղի, դահուկների պահոց-չորանոց:
Այս պայմանները համալիրը գրավիչ են դարձնում ոչ միայն բնակվելու, այլև անշարժ գույք ձեռք բերելու և վարձակալության հանձնելու տեսանկյունից: Կառուցապատող «New City Projects»-ի ներկայացուցիչներն իրատեսական են համարում տարեկան մինչև 15% եկամտաբերությունը, իսկ մինչև փետրվարի 1-ը բնակարան ձեռք բերելու դեպքում խոստանում են շինավարտից հետո 1 տարի երաշխավորված 9% եկամուտ:
«Երաշխավորված 9% եկամուտը կապահովվի, եթե բնակարանը վերանորոգի մեր ընկերությունը, իսկ եթե գնորդը նախընտրի չվերանորգված բնակարան, կարող է ստանալ երաշխավորված 4.5% եկամուտ»,- ասաց Գեղամ Կիրակոսյանը:
Բնակարանի ձեռքբերման տարբեր եղանակներ են առաջարկվում՝ առանց տոկոսագումարի փուլային մարում, եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկով վճարում: Սակայն շահավետ առաջարկներն այսքանով չեն ավարտվում: «New City Projects» ընկերությունը Pallada-ի ապագա բնակիչներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ուղղաթիռով մեկնելու Ծաղկաձոր և վերևից հետևելու համալիրի կառուցման ընթացքին:
Նախագծի հեղինակները լիահույս են՝ բնության գրկում կառուցվող Pallada-ն կգրավի ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների՝ նպաստելով քաղաք Ծաղկաձորի և ապարտ-հյուրանոցի մշակույթի զարգացմանը Հայաստանում: