Հասարակություն

Ավարտվել է Ակնաղբյուր տանող ճանապարհահատվածի հիմնանորոգումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ավարտվել է Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ ճանապարհահատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ հատվածի հիմնանորոգումը։ Տվուշի մարզում գտնվող ճանապարհը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգել է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն։

Տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։