YouTube-ի մոնետիզացիան Հայաստում կսկսի գործել 2024թ․։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ մասին խոստացել է ԲՏԱ նախարարությունը։
«Կարծում եմ` կարևոր քայլ է, նաև ինտելեկտուալ և ստեղծագործական գործունեության խթանման առումով»,- ընդգծել է վարչապետը՝ նշելով, որ ցանկությունը մեծ է, որպեսզի Հայաստանում դասերն ու դասախոսությունները շատ լինեն YouTube-յան հարթակներում։
Փաշինյանի խոսքով՝ ինքն էլ նման նախասիրություններ ունի՝ YouTube-ով լսել դասախոսություններ։