Հայաստանը ՄԻԵԴ-ում կբարձրացնի նաև ԼՂ-ի հայերի սեփականության իրավունքի վերականգման հարց. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«Հայաստանը պատրաստվում է լրացնել Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված միջպետական գագանգատը՝ դրանում ներառելով նաև Լեռնային Ղարբաղի հայերի սեփականության իրավունքի վերականգման հարցը»,- նշեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հայկ Մագոյան