Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը մեկնել է Հայաստանից։
«Զվարթնոց» օդանավակայանում Իրաքի նախագահին ճանապարհել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հյուրընկալել էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:
Իրաքի նախագահը հանդիպել է նաև ՀՀ նախագահի հետ, նրա ուղեկցությամբ այցելել Գյումրի։
