Հասարակություն

Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Սարալանջից դեպի Ազատության պողոտա տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով անչափահաս տղա երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, որը Հնդկաստանի քաղաքացի է։ Նա Ազատության պողոտայով ընթանալիս է եղել դեպի Բաբայան փողոց և դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Mercedes-ին։