Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել երկու հոդվածով՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը)։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հարցին՝ կա՞ն անձինք, որոնք կանչվել են հարցաքննության, Աբրահամյանն ասաց, որ նախաքննությունը նոր է սկսվել. «Բնականաբար, քննչական անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվելու են հանգամանքները պարզելու նպատակով, այդ թվում նաև՝ հարցաքննություններ»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ջուր շփեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի վրա, իսկ վերջինս քաշքշեց Աղեկյանի մազերից։ Ավագանու նիստը հետաձգվեց։
Հայկ Մագոյան