«ԵՊՀ հրդեհից տուժած երկու պացիենտի վիճակը բավական ծանր է». տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ այրված ստացածների կայքին վտանգ չի սպառնում։
Ավանեսյանը նաև նշել է, որ երեկ այցելել է այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով. «Ցավոք, այրվածքները նրանց առողջական վիճակը բավական բարդացնում են։ Հույս ունենք՝ բուժման ընթացքը կգնա ապաքինման»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-ին հրդեհ էր բռնկվել ԵՊՀ առաջին մասնաշենքում։