ԼՂ-ից բռնի տեղահանված 1836 ուսանող կրթությունը շարունակում է Հայաստանի բուհերում. տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․
«Այս նախագծով հատկացնում ենք կրթաթոշակ 2023/24 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի չափով, որ կազմում է շուրջ 440 մլն դրամ։ Գումարներ ենք հատկացնում նաև քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողի համար՝ 402 մլն դրամի չափով»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ նրանց կրթությունն ապահովված է։
Ըստ նախարարի՝ եթե պարզվի, որ կան ուսանողներ, որոնք դեռ ընդգրկված չեն այս ծրագրում, նրանց հետ կապված լրացուցիչ որոշում կկայացվի. «Այս պահին ովքեր ընդգրկված են, բոլորի ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոց տրամադրվում է»։