ՀՀ Տավուշի մարզի #Դիլիջան համայնքում ակտիվ ընթանում են ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերով իրականցավող աշխատանքները։ 2023 թվականին համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից թվով 6 ծրագիր է հաստատվել։
Սուբվենցիոն ծրագրերից կարելի է առանձնացնել «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում և բնակավայրերում 24 կանգառների կառուցում» ծրագիրը։ Ավելի քան 49 մլն. դրամ է ներդրվել կանգառների կառուցման համար։ Դիլիջան համայնքի #Դիլիջան քաղաքում և բնակավայրերում կանգառները գտնվում էին անմխիթար վիճակում և անվտանգության տեսանկյունից թերի։ Ներկա պահին կանգառները ստանում են նոր, անվտանգ և ժամանակակից տեսք։ Կանգառները կառուցվում են նորմերին և չափորոշիչներին համապատասխան` ՀՀ կառավարության 45 % և համայնքային 55 % ֆինանսավորմամբ։ Կառուցման աշխատանքները ավարտական փուլում են։
ՀՀ կառավարության և համայնքի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Դիլիջան համայնքում հիմնանորոգվում են թվով 6 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, մասնավորապես՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 76, 78, Շահումյան 12, Շամախյան 1Ա, 1Բ և Գետափնյա 76 հասցեներում։ Ավելի քան 75 մլն. դրամ է ներդրվել վերոնշյալ շենքերի տանիքները հիմնանորոգելու համար։
Շենքերի տանիքները գտնվում էին անմխիթար վիճակում, հիմնանորոգումը նպաստեց շենքերի ամրությանը և նամանավանդ վերին հարկերի պաշտպանվածությանը։ Տանիքները հիմնանորոգվել են ՀՀ կառավարության 40 % և համայնքային 60 % համայնքի կողմից համաֆինանսավորմամբ։