Նոյեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Հարվածի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել։ Հիվանդը վթարից հետո քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում: