Հասարակություն

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Նա բարձր է գնահատել մինչ օրս բռնի տեղահանված բնակչության խնդիրները լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկու երկրների միջև երկխոսությունը առողջապահության մի շարք ուղղություններով` հանրային առողջապահություն, բժշկագիտություն, մոր և մանկան առողջության պահպանում, առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում, գիտելիքի և փորձի փոխանակման ծրագրեր: Այս ուղղություններով նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական