Հասարակություն

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։

Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 22-23-ին, 26-ին 15-18 մ/վրկ, 26-27-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 23-25-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 23-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-25-ին ցածրադիր գոտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական