Հասարակություն

Լարսը դեռ փակ է, իսկ ՀՀ–ում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Լարսը դեռ փակ է, իսկ ՀՀ–ում  կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Արթիկ, Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Աշոցքի և Լանջիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական