Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.94

EUR434.75

RUB4.46

Երևան 4 ℃

Рус Eng

ԼՂ-ից տեղահանվածներին սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորություն կընձեռնվի

Հասարակություն

21 Նոյեմբերի, 14:11

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ 

Ինչպես տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները պետք է հնարավորություն ունենան Հայաստանում օգտվել իրենց սոցիալական երաշխիքներից և օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան կենսաթոշակ և նպաստ: 

Ըստ նրա՝ հաշվի առնելով տեղահանվածների մեծ թիվն ու նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել կառավարությանը՝ սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները․

«Անհրաժեշտ է անդրադառնալ նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձանց։ Քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողն ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք. նախագծով առաջարկվում է սահմանել, որ նշված անձինք, օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում, ունենան զինվորական կենսաթոշակի իրավունք»,- ասել է Մկրտչյանը։ 

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կնշանակվեն և կվճարվեն կենսաթոշակների համար սահմանված կարգով: Կհստակեցվեն և կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը