Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան 3 ℃

Рус Eng

Երևանում հայտնաբերվել է գազատար խողովակից կախված տղամարդու դի

Հասարակություն

21 Նոյեմբերի, 21:33

Նոյեմբերի 21-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ պենոպլաստի գործարանի մոտակայքում, ծառից կամ երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները հայտնաբերել են դին կախված՝ ծառի մոտ անցկացված գազատար խողովակից և մոտեցրել դիատարին: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Ա.-ն է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա, որով, ըստ նախական տեղեկությունների, տղամարդը եկել է նշված վայր, և կախվելու միջոցով ինքնասպան եղել: Դեպքի վայրում մահացածի հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել էր, փրկարարներն ու ոստիկանները նրանց օգնություն են ցուցաբերել:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը