Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 10 ℃

Рус Eng

Ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրական սյանը

Հասարակություն

22 Նոյեմբերի, 0:00

Նոյեմբերի 21-ին, ժամը 20։45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի սկզբնամասում ավտոմեքենայից նկատվում է ծուխ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ` Հ. Ղ., ծնված 1991թ․) և «Hyundayi» (վարորդ՝ Զ․ Հ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը