Էլեկտրամոբիլների ներմուծումը ևս մեկ տարով կազատվի ԱԱՀ-ից ու մաքսատուրքից
Հասարակություն
21 Նոյեմբերի, 13:56
Էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը ևս մեկ տարով կազատվի ԱԱՀ-ից ու մաքսատուրքից. ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկել է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը տեղեկացրել է, որ այժմ էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատված են մինչև 2024թ. հունվարի 1-ը. «Նախագծով նախատեսվում է արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025թ. հունվարի 1-ը»։
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ԵԱՏՄ որոշմամբ Հայաստանին հատկացվել է էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտա՝ 2022թ. համար 7 հազար, 2023թ. համար՝ 8 հազար հատի չափով. «2022թ. ներմուծվել է 2681 մեքենա, ինչը 2021թ. համեմատ աճել է մոտ 42,3%–ով, իսկ 2023թ. հունվար-նոյեմբերին ներմուծումը քվոտայի շրջանակներում կազմել է 4496 միավոր»։
Փոխնախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում քննարկվում է էլեկտրամոբիլների ներմուծումը ևս 2 տարով մաքսատուրքի վճարումից զերծ պահելու հարցը, և Հայաստանին տարեկան 8 հազար մեքենայի ներմուծման սակագնային արտոնություն տրվի։
Հետևեք մեզ Telegram-ում