Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Այսօր գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով՝ Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է 0․․․-2 աստիճան ցուրտ

Հասարակություն

21 Նոյեմբերի, 10:55

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» տեղեկացնում են, որ արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, առանձին հատվածներում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ 

Ծովի մակերևույթից 1500մ և ավելի բարձրությունների վրա տեղումները դիտվել են ձյան տեսքով, մի շարք շրջաններում ուղեկցվելով բքով։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային մարզերում այս պահի դրությամբ տատանվում է 10-20սմ սահմաններում։ Վայոց ձորի և Սյունիքի առանձին հատվածներում այժմ էլ տեղում է ձյուն, սակայն կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, որը կպահպանվի մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ։ 

Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով՝ Արարատյան դաշտում և Երևանում 0․․․-2 աստիճան ցուրտ, առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը