Բերդում իրականացվել է քաղաքի կենտրոնական զբոսայգու, մանկական զբոսայգու, «Հերոսների պուրակի» կառուցման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հասարակություն
21 Նոյեմբերի, 10:44
Կառավարության 2023թ.-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում #Բերդ խոշորացված համայնքում իրականացվում են մի շարք ծրագեր: 2023թ. Բերդ քաղաքում իրականացվել է քաղաքի կենտրոնական զբոսայգու, Մաշտոցի պողոտայի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգման, «Հերոսների պուրակի» կառուցման, հարակից տարածքների բարեկարգման ծրագիրը։
Ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են #Բերդի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները:
Արդեն իսկ կառուցվել(սալիկապատվել) են նոր ճեմուղիներ: Իրականացման ընթացքի մեջ են լուսավորության համակարգի կառուցման, նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները:
Կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումից հետո տարածքում նախատեսված է տեղադրել հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Հիմնովին վերանորոգվում է նաև Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգին, կառուցվում է լուսավորության համակարգ, տեղադրվում են նոր խաղասարքեր, նստարաններ, աղբամաններ:
Ծրագրի շրջանակում Բերդ քաղաքի կենտրոնական հատվածներում կառուցվել են թեքահարթակներ. մայթերը հարմարեցվել են հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների և մանկասայլակների անխոչընդոտ տեղաշարժին, տեղադրվել են բազրիքներ, մայթերի առանձին հատվածներ սալիկապատվել են:
Բերդ քաղաքի Հայկ Նահապետի, Նորավանի փողոցներում և Մաշտոց-Աբովյան խաչմերուկում կառուցվել են ընդհանուր 230 քառ. մ մակերեսով հենապատեր:
Ծրագրի արժեքը 125 322 737 ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 75 193 642 ՀՀ դրամ(60%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 50 129 094 ՀՀ դրամ(40%):
ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի #Այգեձոր բնակավայրում Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվել են ընդհանուր 1360 մ. երկարությամբ ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգման(ասֆալտապատման) աշխատանքներ՝ ջրահեռացման համակարգով:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության, Բերդի համայնքապետարանի և այգեձորցի բարերարների համագործակցությամբ:
Ծրագրի արժեքը 110 390 400 ՀՀ դրամ է: Կառավարության ներդրումը կազմում է 60 714 720 ՀՀ դրամ(55%), Բերդի համայնքապետարանի և այգեձորցի բարերարների ներդրումը՝ 49 675 680 ՀՀ դրամ(45%):