Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Рус Eng

«Հայաստանի ՀՆԱ֊ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով»․ Քերոբյան

Հասարակություն

20 Նոյեմբերի, 23:10

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 20֊ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։ Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ֊ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով:

Այնուհետև անդրադարձ է կատարվել կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացմանը։ Իր խոսքում Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝  հանքարդյունաբերության էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։ Քննարկվել է նաև հյուսիսբալթյան գործարարների հետ բիզնես կապերի ստեղծման հնարավորությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը