Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 9 ℃

Рус Eng

Հրդեհ Սարուխան գյուղում

Հասարակություն

21 Նոյեմբերի, 9:54

Նոյեմբերի 21-ին, ժամը 01։54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարուխան գյուղում այրվում է տուն։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեսրոպ Մաշտոց փողոցի տներից մեկին կից հացատան տանիքում: 

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։09-ին, մարվել՝ 03։55-ին։

Այրվել են հացատան տանիքի ազբոշիֆերը, փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), տներից մեկի տանիքի ազբոշիֆերը, փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և հարակից տան տանիքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում