Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Երևանում հայտնաբերվել է թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա. կասկածյալները ՌԴ քաղաքացիներ են

Հասարակություն

20 Նոյեմբերի, 21:47

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Երևանում իրականացրել են օպերացիա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի զբաղվում է թմրանյութերի, հոգեմետ նյութերի, պատրաստման, ապօրինի շրջանառության, ապօրինի իրացնելու գործով:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողներն օպերատիվ տվյալներով պարզել են, որ նշված անձինք գտնվում են Մյասնիկյան պողոտայի տներից մեկում և հաշված րոպեների ընթացքում ժամանել են նշված տուն, այնտեղ հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ 29-ամյա Միխայիլ Միլոշկինին և 29-ամյա Միխայիլ Գլադկիխինին:

Հյուրասենյակի նկատելի հատվածում հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ և դրանց պատրաստման համար նախատեսված սարքավորումներ: Նշված անձինք կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Զննություն է կատարվել նշված տանը, որտեղ հայտնաբերվել են 12.28 գրամ, 18.62 գրամ, 12.38 գրամ, 12.50 գրամ, 12.68 գրամ, 12.74 գրամ, 13.31 գրամ քաշերով թվով 7 հատ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, 2 հատ կանեփի թուփ, 1 հատ տարա՝ լցված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով, ընդհանուր 5.06 գրամ քաշով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը