Հասարակություն

«Զբոսաշրջության աճով զիջում ենք Կատարին, Սաուդյան Արաբիային և ևս մի քանի երկրի». Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրել է, որ այս տարվա 10 ամսում Հայաստան է այցելել 2 մլն զբոսաշրջիկ, ինչը 2019թ․ համեմատ 25%–ով ավել է։ Քերոբյանի խոսքով՝ մինչև տարեվերջ ակնկալվում է 2,4 մլն զբոսաշրջիկի այց։

Նա տեղեկացրել է, որ ամեն զբոսաշրջիկ միջինը ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է գնում մոտ 110 դոլարը։

Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը զբոսաշրջության աճով աշխարհում 6-րդ երկիրն է. «Զիջում ենք Կատարին, Սաուդյան Արաբիային և ևս մի քանի երկրի»։

ԱԺ հանձնաժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը։