Հասարակություն

«ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երրորդը դուրս է գրվել». ԱՆ

ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածներից երկուսի վիճակը կայուն ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը, որի վիճակը բավարար էր, դուրս է գրվել։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանից։

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 17-ին, ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 3 անձ տուժել էր, մեկը՝ մահացել։

Հայկ Մագոյան