Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 10 ℃

Рус Eng

Միջազգային առաքանուց հայտնաբերվել է մոտ 1400 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ

Հասարակություն

20 Նոյեմբերի, 14:46

ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության և մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ  հայտնաբերել են թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական դեպքը:

ԱՄՆ-ից ՀՀ փոստային առաքանու միջոցով՝ ֆիզիկական անձի անունով,  ներմուծվել է բաճկոն։ Բաճկոնը ենթարկվել է ռենտգեն զննման, որի ներսում մաքսային ծառայողի կողմից կասկածելի իր է նկատվել: Տվյալ առաքանին պահվել է, և ծանուցագիր է ուղարկվել ստացող ֆիզիկական անձին, որպեսզի ներկայանա «Ապավեն Կարմիր բլուր» մաքսային հսկողության տարածք՝ իր ներկայությամբ զննություն իրականացնելու նպատկաով։ Նշված ապրանքի ստացողը չի ներկայացել, և ապրանքը պահվել է մաքսային մարմիններում։ Ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալուց հետո` օրեսդրությամբ սահմանված կարգով, ապրանքը ենթակա է եղել  արգելապահման, ինչի պատճառով  մաքսային ծառայողի կողմից կրկին զննվել է վերը նշված բաճկոնը, որի  ընթացքում բացվել են բաճկոնի կարերը: Հայտնաբերվել է 1388 գրամ քաշով թմրանյութին նմանվող  սպիտակ զանգված։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում առկա տեխնիկական միջոցների զննման արդյունքում պարզվել է, որ այդ սպիտակ զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ։

Մաքսնանեգության դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն` ՀՀ  «Քրեական օրենսգրքի» 399-րդ հոդվածի հատկանիշներով: Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը