Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստան եկող Հնդկաստանի մեծթիվ քաղաքացիների թեմային։ Ըստ նրա՝ աշխատանքային միգրանտների թիվը չի հաշվվում զբոսաշրջիկների ցուցանիշների մեջ.
«Տարբեր թվեր են հնչում․ առկա թվերը, որ վերցրել ենք սահմանահատումներից, խոսում է այն մասին, որ ավելի քիչ են, քան 30 հազարը։ 60 հազար թիվը իրականությանը չի համապատասխանում։ 20-30 հազարի միջակայքում է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հնդկաստանից զբոսաշրջիկների հոսքը մեծ չէ, հետևաբար, նրանք զբոսաշրջիկ չեն համարվում։
«Չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս Հնդկաստանից։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից»,- ասել է նա։