Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 9 ℃

Рус Eng

Քննարկվել են վարչական վարույթի և վարչական դատավարության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները

Հասարակություն

20 Նոյեմբերի, 16:04

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմը Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ մասնակցել են Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված «Վարչական վարույթի և վարչական դատավարության վերաբերյալ» երկօրյա թեմատիկ սեմինարին։

Քննարկվել են վարչական վարույթի և վարչական դատավարության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, ազգային և միջազգային իրավական շտեմարաների կիրառության առանձնահատկությունները, ինչպես նաև կատարողական վարույթի իրականացման ընթացքում վարչական դատավարության և վարչարարության առնչությամբ ծագող մի շարք հարցեր։

Վերապատրաստումն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Թիրախային տեխնիկական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը