Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 8 ℃

Рус Eng

Քերոբյանի հետ քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտման վերաբերյալ հարցեր

Հասարակություն

18 Նոյեմբերի, 21:12

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում կազմակերպվել էր հանդիպում՝ նվիրված հողային բարեփոխումների ծրագրի շրջանակում Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի հողամասերի իրավական կարգավիճակի քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը,Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանը,ոլորտի այլ պատասխանատուներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։ Ամփոփելով հանդիպման արդյունքները՝մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները՝առկա խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը