Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան 2 ℃

Рус Eng

Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը

Հասարակություն

18 Նոյեմբերի, 14:03

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) մեկնարկել են շինարարական աշխատանքները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։ Շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։

Գ.Ավետիսյանը նշել է‚ որ Աշտարակ-Թալինը Հյուսիս-հարավի կարևոր հատվածներից է‚ ու շատ կարևոր է‚ որպեսզի սահմանված ժամկետներում ու պատշաճ որակով 34կմ ճանապարհը հանձնվի շահագործման։ Նա ընդգծել է‚ որ շինարարության ընթացքում բոլոր հարցերը պետք է լուծվեն պատվիրատու-շինարար-տեխհսկող համագործակցությամբ‚ և հավաստիացրել է‚ որ դեպարտամենտի թիմը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել` աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։ 

Կապալառուն այս օրերին կատարել է մի քանի տասնյակ հազար խմ ծավալով հողային հանույթ։ Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թվաքանակը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը