Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան 2 ℃

Рус Eng

Հայաստան-Ուելս խաղից առաջ 32 ուելսցի երկրպագու է ձերբակալվել

Հասարակություն

18 Նոյեմբերի, 22:01

Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, այսօր կայացել է ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս (1։1) հանդիպումը։ Հանդիպմանը ներկա լինելու համար Հայաստան է ժամանել Ուելսի հավաքականի ավելի քան 1200 երկրպագու։

Հայաստան-Ուելս խաղից առաջ 32 ուելսցի երկրպագու է ձերբակալվել Երևանում, հայտնում է BBC-ն։ Ըստ աղբյուրի՝ Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW) հաստատել է տեղեկությունը։ 

Նշվում է, որ Երևանում գտնվող Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, և իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։

BBC-ի հետ զրույցում երկրպագուները հայտնել են, որ չգիտեն ձերբակալության պատճառները, և իրենց հետ ոստիկանությունում շատ վատ են վարվել։ 

«Բավականին ուշ ժամի վերադառնում էինք հյուրանոց, ոստիկանները մեքենայով մոտեցան մեզ, տարան ոստիկանական բաժին և այնտեղ մնացինք մինչև այսօր՝ 15։30-ն»,- պատմել է երկրպագուներից մեկը։

Նրանք նշել են, որ իրենց վիրավորել են, ջուր չեն տվել և որևէ բացատրություն չի եղել, թե ինչու են բերման ենթարկել այն դեպքում, երբ մինչ այդ հիանալի երեկո են անցկացրել բարի մարդկանց շրջապատում և դրական մթնոլորտում։ 

«Ոստիկանները պնդում են, որ ուելսցի երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց մենք ակնհայտորեն ոչինչ չգիտենք այդ մասին, և ես կասկածում եմ, որ դա տեղի է ունեցել, բայց դա է պատճառը, որ նրանք մեզ բերման են ենթարկել»,- նշել է մեկ այլ երկրպագու:


Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը