Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -2 ℃

Рус Eng

Սյունիքի մարզում մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց

Հասարակություն

18 Նոյեմբերի, 23:31

Նոյեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել «Կապան» բժշկական կենտրոնից, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազի վթարավերականգնողական աշխատակիցներն իրենց գերծողություններն ավարտեն: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարներ թաղամասի 5-րդ շենքի մուտքերից մեկում տեղադրված գազի հաշվիչներում: Բնակիչները տեղի ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Այրվել է գազի 3 հաշվիչ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն շենքի բնակիչներ՝ 32-ամյա Քրիստինե Զ.-ն, 1-ամյա Լյուսի և 1-ամյա Լիլիթ Հ.-երը: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները երկվորյակ քույրեր են ու նրանց մայրը

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը