Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Նոյեմբերի 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին և 23-ին սպասվում  է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի  20-ին, 21-ի գիշերն սպասվում է անձրև։