Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 9 ℃

Рус Eng

«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 23-ին

Հասարակություն

18 Նոյեմբերի, 12:43

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող հեռուստամարաթոն 2023-ը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Այն կցուցադրվի նույն օրը՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։

«Ձեր նվիրաբերությամբ միացե՛ք և աջակցե՛ք Հիմնադրամի մարդասիրական ծրագրերին՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը։

Ձեր մասնակցությունը զգալի փոփոխություն կբերի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման հարցում:
 
Ձեր նվիրաբերությունները կարող եք կատարել մեր առցանց հարթակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը