«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցում եմ այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածք ստացածներին»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ անձ մահացել է, երեքը՝ տարբեր վնասվածներով տեղափոխվել հիվանդանոցներ։