ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է, թե Հայաստանի դպրոցներում ու բուհերում պահպանվում է ռուսերենով ուսուցումը.
«Հայաստանում գործող 45 դպրոցում ռուսերենով ուսուցման դասասենյակներ կան, 63 դպրոցում իրականացվում է ռուսաց լեզվի խորացված ուսուցում: Այս առարկան պարտադիր է նաև բուհերի առաջին կուրսերում»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ ասել է նա։
Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանում ռուսերենը տարածված է․ լեզվին տիրապետում է բնակչության մեծ մասը։