Հասարակություն

ՆԳՆ բոլոր օպերատիվ ծառայություններից մեկնել են ԵՊՀ

Այսօր ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Radar Armenia-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ հրդեհի մասին ահազանգ ստացել են։

«ՆԳՆ բոլոր օպերատիվ ծառայություններից մեկնել են դեպքի վայր»,- հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, ԵՊՀ հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, 3 տուժած։