Հասարակություն

Դիտարկել են Արտաշատի մարզադպրոցի հնարավորությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2027 թվականին Ֆրանկոֆոնիայի  խաղերը Հայաստանում հյուրընկալելու կառավարության հայտի առթիվ այս օրերին Հայաստանում է  գտնվում Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությունը՝ քննարկելու խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր:

Այցի շրջանակներում պատվիրակությունն օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և նախարարության մի շարք աշխատակիցների հետ եղել է Արտաշատի համալիր մարզադպրոցում,   դիտարկել  Աթլետիկայի խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրը և պայմանները:

Նրանք Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանի հետ շրջել են մարզադաշտում, եղել  են նաև Ռ. Գոլեցյանի անվան ՕՀ հերթափոխի մարզադպրոցում: Համայնքի ղեկավարը հանգամանորեն  ներկայացրել է մարզադպրոցի տարբեր ենթակառուցվածքների արդեն կատարված և ընթացող հիմնանորոգման և բարեկարգման   աշխատանքները:

Պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ նշելով որ  պատվիրակության նախնական գնահատականի համաձայն՝ Հայաստանի ենթակառուցվածքները բավականին զարգացած են և վերջին տարիներին Հայաստանում անցկացված տարբեր միջոցառումները  վկայում են, որ 2027թ. խաղերը ևս կունենան մեծ հաջողություն: