Հրդեհի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն
Հասարակություն
17 Նոյեմբերի, 11:21
«Հրդեհի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն, այլ աշխատակիցներից են»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Քնար Միսակյանը։
Նրա խոսքով՝ սենյակը, որտեղ բռնկվել է հրդեհը նկուղային հարկում է եղել, որը նաև հանդերձարան է ծառայել։ «ԵՊՀ-ի հրդեհից տուժածներից մեկը պարեկային ծառայության աշխատակից է, որը ծխից թունավորվել է»,- ասաց Քնար Միսակյանը։
Հիշեցնենք՝ այսօր ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 1 զոհ և 3 վիրավոր կա։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում