Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 5 ℃

Рус Eng

«Լուծարված ընկերություն չի եղել». ԲՏ արդյունաբերության նախարար

Հասարակություն

17 Նոյեմբերի, 13:41

«Լուծարված ընկերություն չի եղել». հայտարարել է ԲՏ արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՏՏ ոլորտի լուծարված ընկերություններին բյուջեից միլիարդավոր դրամներ տալու բացահայտումներին․

«Ընկերության որոշումն է՝ կարող է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը, կարող է գնալ ինքնալուծարման։ Բայց գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերությունը գումարը ստանալուց հետո համարվում է գործող»,- ասել է նա։

Նախարարը համաձայն չի այն տեսակետին, որ դա գումարների վատնում է։ Նա մանրամասնել է, որ աջակցություն ստանալն ու դրա համար դիմում ներկայացնելը տարբեր ժամանակներում են եղել. «Մենք դիմումը ներկայացնելուց նայել ենք՝ համապատասխանու՞մ են չափանիշներին, թե՞ ոչ: Դրանից հետո անցել է 4-6 ամիս, երբ գումարը ստացել են։ Իսկ այդ ընթացքում ընկերությունը գնացել է առողջացման, թե ոչ, մենք հսկողություն չենք նախատեսել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում